Rolf Benz MIOKO

Իսկական մեծություն՝ ցանկացած ձևի մեջ։

Rolf Benz MIOKO-ն պարզ ուրվագծերով էլեգանտությանը նոր երանգներ է հաղորդում։ Որպես ժամանակակից մեկտեղանի կամ մոդուլային բազմոց՝ այն համադրման անթիվ հնարավորություններ է ընձեռում՝ ըստ տարածքի հատակագծի և դիզայնի նախասիրությունների։ Բարձր ոտքերն ու մեջքատեղ չունեցող՝ իրար միացվող տարրերը թեթևության տպավորիչ նրբերանգներ են հաղորդում։ Անհատական հարմարավետության ցանկություններն իրականացնելուն սահմաններ չկան։

Rolf Benz TAYA։

Ստեղծված կյանքի ամենագեղեցիկ պահերի համար՝ տանը և դրսում։

Հորիզոնական գծերի և ընդարձակ տարածքների վրա կենտրոնանալով՝ Rolf Benz TAYA-ն ձևավորում է այնպիսի տեսողական մթնոլորտ, որտեղ տան ներսի և դրսի սահմանն աննկատ է դառնում։ Դանիական Norsmind դիզայն ստուդիայի դիզայներներ Սվենդ Լյովբյերգն ու Հենրիկ Պեդերսենն իրենց հայեցակարգում բնակելի տարածքը հետևողականորեն դեպի դուրս շարունակելու մոտեցումն են ընտրել՝ ապահովելով նստելու անզուգական հարմարավետություն։

Rolf Benz KAIA։

Պառկելու հաճույքից ծնված։

Վերջապես բազմոց, որը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս նստել կամ պառկել ճիշտ այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Rolf Benz KAIA մեկտեղանի կամ մոդուլային բազմոցի յուրաքանչյուր նստատեղ ունի նստելու երկու խորություն և աստիճանաբար կարգավորվող մեջք։ Հարմարավետության նորարարական գործառույթի շնորհիվ նստած դիրքից հեշտությամբ կարող եք անցնել հանգստի, ապա՝ պառկած դիրքի։ Շարժական մեջքի բարձերն էլ լրացուցիչ հենարան են ապահովում և ցանկացած դիրքում բարձրացնում հարմարավետությունը։ Այս բազմոցի հավերժական դիզայնը ներդաշնակորեն համադրվում է ինտերիերի ցանկացած ոճի հետ։

Rolf Benz JAZ.

Թեթևությունն ապրում է ազատ տարածության մեջ

Դիզայնի թեթևությունը, հարմարավետության նորարարական գործառույթն ու յուրաքանչյուր մանրուքի բարձր որակը համադրելով՝ Rolf Benz JAZ բազմոցը նոր չափանիշներ է սահմանում։ Հատակից զգալի բարձրությունը և նստատեղերի բարձիկների միջև բաց տարածությունը, ինչպես նաև նրբագեղ ալյումինե հենակմախքով ամրացված հենաձողը բազմոցին յուրահատուկ թափանցիկություն են հաղորդում։ Բազմոցի դիմացի և հետևի դասական տեսքը կարծես պարզապես անհետանում է։

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ROLF BENZ HAUS ALLGÄU

Դիզայնը միախառնվում է ալպյան օդին՝ հոկտեմբերի 04-ից իր դռները կբացի նոր ROLF BENZ HAUS ALLGÄU-ն՝ բացառիկ բնակելի միջավայր ստեղծելու համար նախատեսված յուրահատուկ վայր։
Այստեղ ոգեշնչող ճարտարապետությունը, խորհրդանշական դիզայնն ու վարպետության կատարելությունը միաձուլվում են մի փորձառության մեջ, որը շատ ավելին է, քան պարզապես կահավորումը։ Անհատական և բարձրակարգ խորհրդատվության շնորհիվ ստեղծվում են բնակելի միջավայրեր, որոնք նույնքան անհատական են, որքան Ձեր կյանքը։
Բարի գալուստ Allgäu։
Բարի գալուստ ROLF BENZ։

ՄԵՐ ՏՈՒՆԸ

Bahnhofplatz 5
87527 Sonthofen

Մենք այստեղ ենք

Երեքշաբթի – ուրբաթ
10:00 – 13:00 և 14:00 – 18:00
Շաբաթ
10:00 – 14:00
կամ նախապես պայմանավորվածությամբ

Ծանոթացեք մեր թիմի հետ